Ամանդա Թոդի ինքնասպանություն
Ամանդա Թոդ Amanda Todd | |
---|---|
Ծնվել է | 1996 նոյեմբերի 27 |
Ծննդավայր | Պորտ Կոքվիտլամ, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2012 | (տարիքը 15)
Մահվան վայր | Պորտ Կոքվիտլամ, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Ազգություն | կանադացի |
Ամանդա Միշել Թոդ (անգլ.՝ Amanda Michelle Todd, նոյեմբերի 27, 1996 - հոկտեմբերի 10, 2012)[1][2], կանադացի աշակերտուհի էր, ով 15 տարեկանում ինքնասպանություն էր գործել։ Ինքնասպանությունից առաջ նա տեսանյութ էր հրապարակել ՅուԹյուբում, որում պատմում էր, թե ինչպես են իրեն շանտաժի ենթարկել, ծաղրել և ֆիզիկական հարձակումների հասցրել իր մերկ լուսանկարի պատճառով, որը համացանցի միջոցով ուղարկվել էր նրա ծնողներին և ընկերներին[3]։ Այդ տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել նրա ինքնասպանությունից հետո[4], որի արդյունքում հայտնվել է միջազգային մամուլում։
Նախապատմություն և ինքնասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերի 7-ին Թոդը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում տեղադրեց «My Story: Struggling, bullying, suicide and self-harm» անվանումով տեսանյութը, որում նա օգտագործելով մի շարք ֆլեշ քարտեր, պատմում էր ծաղրի ենթարկվելու իր փորձառության մասին[5]։ Նրա մահից հետո՝ հոկտեմբերի 10-ին, այդ տեսանյութը հավաքեց միլիոնավոր դիտումներ[6]։ Մի շարք հայտնի լրատվական կայքեր այդ տեսանյութն օգտագործում էին նրա ինքնասպանության մասին պատմող իրենց հոդվածներում։
Իր հրապարակած տեսանյությում Թոդը գրում է, որ երբ նա 7-րդ դասարանում էր (2009/2010 թվականներին), սկսեց վիդեո չաթի միջոցով ծանոթանալ նոր մարդկանց հետ համացանցում և շատ հաճախ հաճոյախոսություններ էր ստանում իր արտաքին տեսքի հետ կապված[5]։ Մի անծանոթ տղա մեկ տարի շարունակ Թոդին համոզում էր տեսախցիկի առջև ցույց տալ իր կրծքերը և ի վերջո Թոդը անում է դա[5]։ Այդ անձը հետագայում շանտաժի է ենթարկում Թոդին, սպառնալով, որ եթե կրկին տեսախցիկի առջև չմերկանա, ապա այդ մերկ լուսանկարները կուղարկի Թոդի ընկերներին[5]։
2010 թվականի Սուրբ Ծննդյան արձակուրդների ընթացքում, Թոդը ոստիկանությունից տեղեկացավ, որ իր մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում[5]։ Տեսանյութում Թոդը գրում է, որ այդ ամենից հետո իր մոտ սկսեց անհանգստություն, դեպրեսիա և խուճապ[5]։ Նրա ընտանիքը այնուհետև փոխեց իր բնակավայրը, որտեղ Թոդը սկսեց օգտագործել թմրամիջոցներ և ալկոհոլ[5]։
Մեկ տարի հետո, այդ անձը Թոդի անունով և նրա մերկ նկարով Ֆեյսբուքում էջ է բացում և կապնվում է Թոդի նոր դպրոցի համադասարանցիների հետ[5]։ Թոդը կրկին ծաղրի է ենթարկվում և երկրորդ անգամ փոխում է իր դպրոցը։ Այնուհետև նա սկսում է համացանցով շփվել իր հին ընկերներից մեկի հետ, ով նրան հրավիրում է իր տուն, որտեղ նրանք սեռական հարաբերությամբ են զբաղվում[5]։ Հաջորդ շաբաթ, այդ տղայի ընկերուհին և նրա ընկերները դպրոցում հանդիպելով Թոդին սկսում են վիրավորել նրան, իսկ տղայի ընկերուհին նրան հարվածում է, ինչի արդյունքում Թոդը ընկնում է հատակին[5]։ Այդ ամենից հետո Թոդը հագուստ սպիտակեցնող հեղուկ խմելով փորձում է ինքնասպան լինել, սակայն դա չի օգնում, քանի որ նրան տեղափոխում են հիվանդանոց[5]։ «Դա ինձ սպանում էր ներքուստ և ես կարծում էի, թե իրականում մեռնելու եմ», նշել է Թոդը իր տեսանյութում[5]։ Որոշ ժամանակ անց, Թոդը իր Ֆեյսբուքի էջում հայտնաբերում է մի վիրավորական հաղորդագրություն իր ձախողված ինքնասպանության մասին[5]։
2012 թվականի մարտին նա տեղափոխվում է մեկ այլ քաղաք, որպեսզի մոռանա այդ ամենը, սակայն դա նրա մոտ չէր ստացվում[5]։ Մի քանի ամիս անց նա դեռ ստանում էր այդպիսի վիրավորական հաղորդագրություններ։ Թոդի հոգեկան վիճակը ավելի էր վատթարանում, և շուտով նրան տեղափոխում են հիվանդանոց որպեսզի բուժեն նրա ծանր դեպրեսիան։ Թոդի դպրոցի աշակերտներ ծաղրում էին նրան հիվանդանոցում բուժում անցնելու համար[7]։ Այդ մասին Թոդի մայրը ասել է․ «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դա իրականում նրան չօգնեց։ Որոշ երեխաներ սկսեցին նրան անվանել գիժ, ասելով, որ նա եղել է հոգեբուժարանում»[7]։
2012 թվականի հոկտեմբերի 10-ին առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Թոդի դին հայտնաբերում են իրենց տանը պարանից կախված[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cahute, Larissa. «Amanda Todd: Hundreds hear tributes from family, friends, teachers». The province. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Amanda Todd celebrated in 'the birthday party she wanted'». The Tri-City News. 2012 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Dutch man's case linked to Amanda Todd Արխիվացված 2014-04-21 Wayback Machine, MSN.com, 18 April 2014, Hainsworth, J., Retrieved 18 April 2014.
- ↑ «Amanda Todd tribute honours life of bullied teen». News. Calgary, CA: CBC. 2012 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. «After she died, the video gained worldwide recognition and registered more than six million hits, and copies of the video re-posted to YouTube have since gained at least 16 million additional hits.»
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 My story: Struggling, bullying, suicide, self harm
- ↑ «Online bullying of B.C. teen continues amid police probe | CTV News». Ctvnews.ca. 2012 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 7,0 7,1 Shaw, Gillian (2012 թ․ հոկտեմբերի 20). «'She shared everything with me': Amanda Todd's mother talks about her life with her daughter». vancouversun.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Port Coquitlam teen driven to death by cyberbullying (with video)». Vancouver Sun. 2012 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.